ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես նկարում եմ Պետերբուրգը» մրցույթի հաղթող երեխաները մեկնեցին ՌԴ հյուսիսային մայրաքաղաք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մշակութային կրթօջախների 14 սաներ հաղթող են ճանաչվել Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության կողմից համատեղ իրականացվող «Ես նկարում եմ Պետերբուրգը» գեղանկարների մանկական մրցույթում: Որպես խրախուսանք՝ հունիսի 19-ին նրանք մեկնեցին Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցեն մշակութային բազմաթիվ միջոցառումների, այդ թվում՝ «Ալ առագաստներ» տոնակատարությանը և պարգևատրման արարողությանը:
Սանկտ Պետերբուրգ մեկնելուց առաջ մրցույթի հաղթողների հետ հանդիպել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով, բարի ճանապարհ մաղթելով երեխաներին, վստահեցրել է, որ քույր և գործընկեր քաղաքների հետ իրականացվող նման նախաձեռնությունները շարունակական կլինեն:
«Ես նկարում եմ Պետերբուրգը» մրցույթի հաղթող երեխաները Երևան կվերադառնան հունիսի 25-ին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular