ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկյան օդուժը Ռաքքայի մոտակայքում սիրիական ուժերի կործանիչ է խոցել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սիրիայի կառավարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը Սիրիայի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռ են խփել, փոխանցում է BBC-ն։

Ըստ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել Ռաքքա նահանգի Էս-Սաուր քաղաքից ոչ հեռու։

Դամասկոսը հայտարարում է, որ ինքնաթիռը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտական առաջադրանք էր կատարում, իսկ կոալիցիայի գործողությունը լուրջ հետևանքներ է ունենալու այդ պայքարի շրջանակներում։

Իրենց հերթին, ամերիկյան զինվորականությունը պնդում է, որ սիրիական կործանիչը ռումբ է նետել ապստամբների դիրքերից ոչ հեռու, որոնց աջակցում է ԱՄՆ-ն, ինչից հետո ամերիկյան օդուժը վայր է գցել սիրիական կործանիչը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular