ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայրաքաղաքում բացվել է «Սոֆտկոնստրակտ» ընկերության գրասենյակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանում «Սոֆտկոնստրակտ» ընկերության գրասենյակի բացման արարողությանը: Ընկերությունը գործունեություն է ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ մասնավորապես, զբաղվում է բազմապրոֆիլ ծրագրավորմամբ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հիմնադրված «Սոֆտկոնստրակտ»-ը ներկայումս գրասենյակներ է բացել աշխարհի 14 երկրներում և ունի ավելի քան 500 գործընկեր:
Երևանի քաղաքապետի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ու ընկերության հիմնադիրների ուղեկցությամբ Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Սոֆտկոնստրակտ»-ի նորաբաց գրասենյակում՝ ծանոթացել կատարված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին, առաջարկվող ծառայություններին և ընկերության զարգացման ծրագրերին:
Նախագահին ներկայացվել են նաև ծրագրավորման գրասենյակների ընդլայնման համար ընկերության հիմնանորոգվող 2-րդ մասնաշենքի հնարավորություններն ու նախատեսվող ծրագրերը:
Նախագահ Սարգսյանը այցի ընթացքում ծանոթացել է «Սոֆտկոնստրակտ»-ի երևանյան գրասենյակի հիմնադիրներ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գործունեության այլ ուղղություններին ևս:
Նշվել է, որ խմբի մեջ մտնող ընկերությունները ներկայումս ունեն 2203 աշխատակից և 2017 թվականին նախատեսում են այդ թիվն ավելացնել ևս 300-ով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular