ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոնալդուն որոշել է հեռանալ «Ռեալ»-ից

ՍՊՈՐՏ

«Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է հեռանալ թիմից: sportfm.ru-ն, հղում անելով AS-ին, գրում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստը դեռ մինչև Չեմպիոնների լիգայի ավարտն էր նման որոշում կայացրել, որի մասին հայտնել էր իր գործակալ Ժորժե Մենդեշուին:

Տեղեկատվության համաձայն, Ռոնալդուի այդ քայլը կապված է Իսպանիայի հարկային մարմինների գործողությունների հետ, որոնք  ավելի վաղ ֆուտբոլիստին մեղադրել էին 14,7 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ:

Սպասվում է, որ  շուտով ֆուտբոլիստի գործակալը հանդիպում կունենա «Ռեալ»-ի նախագահի հետ, որի ժամանակ կողմերը վերջնական որոշում կկայացնեն թիմում Ռոնալդուի ապագայի հետ կապված:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular