ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սի Ցզինփինի պատմությունների հավաքածուն բեսթսելեր է դարձել Չինաստանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինի «Առակ-պատմություններն ու արտահայտությունները» հավաքածուն բեսթսելեր է դարձել Չինաստանում: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն:

Գիրքը դրական արձագանքներ է ստացել գրաքննադատների կողմից, ովքեր դրա մեջ տեսել են «21-րդ դարում առաջնորդների առաջ կանգնած մարտահրավերների հարցում ոչ ավանդական հայացք»:

«Սի Ցզինփինի հանրային ելույթներն առանձնանում են երկու հատկանիշով՝ դրանք չափազանց համոզիչ են և արտահայտում են չինական իրականությունը: Կարդալով այդ գիրքը՝ ես զգում եմ դրա յուրահատուկ խարիզման»,- հայտարարել է Պեկինի մանկավարժական համալսարանին կից Չինարենի և գրականության դպրոցի պրոֆեսոր Կան Չժենը:

Հունիսի 8-ին հրապարակված գրքում կա 109 պատմություն: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular