ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հուլիսին տեղի կունենան Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև հերթական բանակցությունները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ-ի հետ փոխհարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի միջև հերթական հանդիպումըկարող է տեղի ունենա հուլիս առաջին կեսին, Պրահայում։ Այդ մասին TASS-ին հայտնել է Աբաշիձեն։

«Պարոն Կարասինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հերթական հանդիպումը կկայանա Պրահայում, հուլիսի առաջին տասնօրյակում»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ քննարկվելու են վերջին ամիսների ընթացքում կուտակված հարցեր, որոնք վերաբերում են առևտրի, տնտեսության, մշակույթի և հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը։

Հիշեցնենք, որ երկու երկրների միջև դիվանագիտական կապը խզվել է 2008 թվականից։ Որպես միջնորդ երկիր՝ երկու երկրների շահերը ներկայացնում է Շվեյցարիան։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular