ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ. կնշանակվեն քաղաքապետի տեղակալները, կհաստատվի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի կառուցվածքը. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ ժամը 11։00-ին, կգումարվի Երեւան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ, որի ժամանակ կնշանակվեն քաղաքապետի տեղակալները, կհաստատվի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի կառուցվածքը։ Ըստ այդմ՝ քաղաքապետի բոլոր տեղակալները կվերանշանակվեն իրենց պաշտոններում։ Նրանք են Կամո Արեյանը, Դավիթ Օհանյանը, Արամ Սուքիասյանը, Վահե Նիկոյանը։ Քաղաքապետարանի մեր աղբյուրները նշում են, որ այս փուլում վարչական շրջանների ղեկավարների փոփոխություններ չեն լինի, քանի որ Տարոն Մարգարյանը հակված չէ ընտրություններից հետո կադրային կտրուկ փոփոխություններ անել։ Թաղապետերի փոփոխություններ սպասվում են սեպտեմբերին, ընդ որում՝ քննարկվում է Նոր Նորք, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն վարչական շրջանների ղեկավարների փոփոխության հարցը»։    

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular