ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք պետք է զենք արտադրենք, բայց չենք գիտակցում դա. «Հայկական ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունն իր երեկվա նիստում հավանություն տվեց մի ուշագրավ փաստաթղթի: Խոսքը «Ռազմարդյունաբերական և ռազ­մա­տեխնիկական քաղա­քա­կա­­նու­թյան ռազմա­վարությունից բխող միջոցառումների ծրագրի» մասին է:

Դրա հիմնական նպատակը, ինչպես նշված է հենց ռազմավարությունում, մեր զինված ուժերը «ներհանրապետական ռազմական ապրանքով և գույքով» ապահովելն է: Այլ կերպ ասած, պետությունը նպատակ է դնում մեր բանակի համար անհրաժեշտ սպառազինությունների և գույքի մի մասը արտադրել հենց երկրում: Իսկ դրա համար պետք է զարգացնել ռազմարդյունաբերական համալիրը (ՌԱՀ):

Նպատակը շատ լավն է, անշուշտ: Հայաստանը պարզապես դատապարտված է ունենալ իր հզոր ռազմարդյունաբերական համալիրը և արտադրել իր սպառազինությունների մի զգալի մասը: Տեխնիկապես ու տեսականորեն դա հնարավոր է, անշուշտ: Հենց գոնե Իսրայելի օրինակն է դա ցույց տալիս: Անապատի վրա ընդամենը 70 տարի առաջ ստեղծված փոքրիկ պետությունը այսօր արտադրում է աշխարհի լավագույն տանկերից մեկը: Աշխարհում մատների վրա կարելի հաշվել այն երկրները, որոնք կարող են իրենց շռայլություն թույլ տալ ու տանկ արտադրել: Էլ չենք խոսում բարձր տեխնոլոգիական զինատեսակների մասին: Իսրայելական թե հետախուզական, և թե գրոհային անօդաչուները աշխարհում լավագույնների շարքում են:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը չի կարող տեղի ունենալ առանձին վերցրած: Այն հնարավոր չէ դիտարկել որպես տնտեսության մի առանձին սեգմենտ, ու հենց այդպես էլ, որպես առանձին սեգմենտ՝ զարգացնել ի հեճուկս տնտեսության ընդհանուր վիճակի: Մեր խղճուկ տնտեսությունը չի կարող իր ուսերին վերցնել այնպիսի ռազմարդյունաբերական համալիր, որը կկարողանա զգալի մատակարարումներ անել զինված ուժերին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular