ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ոսկե ձայն» միջազգային մրցույթը տեղի կունենա հուլիս 13-16-ը Երևանում

ՄՇԱԿՈՒՅԹ

Past.am-ը գրում է.

Տաղանդը բացահայտելու և արտիստ կոչվելու իրավունքը վաստակում են նաև մրցույթների մասկակցությամբ: Շուրջօրյա գործող այս հեռախոսահամարների միջոցով կարող եք պարզել մասկակցության համար անհրաժեշտ տեղեկություններ ՝ 055 08 56 06, 091 53 51 51:

«Տենոր» ասոցիացիան կանցկացնի «Ոսկե ձայն» միջազգային մրցույթը: Այդ մշակութային իրադարձությունը հրաշալի հնարավորություն է առավել ևս երիտասարդ կատարողների համար, որոնք հնարավորություն կունենան հանդիսատեսին ներկայանալ, նոր շունչ ու ճաշակ թելադրել, միաժամանակ ցուցադրելով ձայնային հնարավորություններն ու տաղանդի չափը:

Տեղեկացնենք, որ մրցույթը անցկացվելու է Առնո Բաբաջանյան համերգասրահում, այն կլինի երկու փուլով, իսկ գալա համերգին հաղթողները կպարգևատրվեն ոսկե կրծքանշաններով:



Մասնակիցները հանդես են գալու տարբեր ժանրային ոճերում, իսկ տարիքային խմբերը հետևյալն են` 8 -12,13-17, 18-22, 23-27,28-38:

Մրցույթի կազմակերպիչ ,«Տենոր» ասոցիացիայի նախագահ Կարեն Ձոհրաբյանը տեղեկացրեց, որ մասնակիցներ կան նաև արտերկրից. «Հիմա նախապատրաստական աշխատանքներ են տարվում, որպեսզի մրցույթը լինի այն հարթակը , որով երիտասարդ շնորհաշատ երգիչները ճանաչում և ուղի կունենան արվեստի մեծ աշխարհում: Մասնակիցներին գնահատելու են հարգարժան մարդիկ, ովքեր նաև կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ են: Մեր նպատակն է, տարածել գրագետ երաժշտություն երգեցողության տարբեր ճյուղերում հավասարապես»:

Ի դեպ հավելենք, որ դեռևս կա հնարավորություն մասնակցության համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular