ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ն մեզ չի թողնում զորավարժություններ անցկացնել, բայց Բելառուսի սահմանին հարվածային անօդաչուներ է տեղակայել. Լուկաշենկո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մտահոգված է իր երկրի սահմանի մոտ ոչ միայն ՆԱՏՕ-ի կոնտիգենտի, այլ նաև հարվածային անօդաչու սարքերի տեղակայմամբ։

«Հասկացանք՝ զորքը, սակայն այնտեղ ժամանակակից անօդաչու թռչող սարքեր ևս կան, որոնք այնքան մեծ են, ինչպես ինքնաթիռները։ Դրանք հարվածային անօդաչուներ են և ո՞ւմ դեմ»,-ասել է Բելառուսի նախագահը Մինսկում ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հետ հանդիպման ժամանակ։

Նա հավելել է, որ օր-օրի ավելանում է Բելառուսի սահմանների մոտ օտարերկրյա զորքերի քանակը։

«Եվ մեզ էլ ասում են, թե մենք չպետք է զորավարժություններ անցկացնենք։ Ո՛չ, մենք կանցկացնենք զորավարժություններ»,-ասել է Լուկաշենկոն։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular