ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ բոլոր գերատեսչություններն են կատարում թափանցիկ աշխատելու կառավարության պահանջը. Կարեն Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«2017 թվականի հունիսին կառավարությունը ներդրել է էլեկտրոնային ժողովրդավարության նոր գործիք, իրավական ակտերի նախագծերի քննարկման միասնական e-draft.am հարթակը»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստին և նշեց, որ նշված հարթակը թույլ է տալիս քաղաքացիական հասարակությանը և գործարար ոլորտի ներկայացուցիչներին ակտիվորեն մասնակցել կառավարության օրենսդրական նախաձեռնություններին, ներկայացնել առաջակություններ և դիտողություններ:

«Արդյունքում ապահովում է հանրային քննարկումներ իրականացնելու և հասակարության հետ հետադարձ կապի ապահոման մեր կողմից սահմանված պահանջները: Իրականացված ուսումնասիրությունների համաձայն ոչ բոլոր գերատեսչություններն են ապահովում իրավական ակտերի նախագծերի նշյալ հարթակում պատշաճ կերպով տեղադրելու, ներկայացված առաջարկություններին արձագանքելու և համապատասխան տեղեկանքը ՀՀ կառավարություն ներկայացնելու պահանջը»,- ասաց նա:

Հաշվի առնելով վերոնշյալը, վարչապետը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց խստորեն հետևել հանրային քննարկմանը ենթակա օրենքների և կառավարության որոշումների նախագծերի կայքում պատշաճ կերպով տեղադվելու, ինչպես նաև կայքի միջոցով տրամադրված փաստաթղթերը կառավարության աշխատակազմ ներկայանցելու պարտադիր պահանջի ապահովմանը:

Կարեն Կարապետյանը արդարադատության նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում կայքի հնարավորությունների մասին քաղաքացիական հասարակությանը իրազեկելու լայնածավալ աշխատանքներ իրականացնել:

Վարչապետը նաև հանձնարարեց վերահսկողություն իրականացնել և ընթացքի մասին տեղեկացնել: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular