ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տաջիկստանի նախագահի օդանավը վայրէջք կատարեց Երևանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քիչ առաջ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի օդանավը: Բարձրաստիճան հյուրին դիմավորեց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ Էմոմալի Ռահմոնը Հայաստան է ժամանել  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, պաշտոնական այցով նա Հայաստանում կլինի  հունիսի 14-15-ը:

Այցի շրջանակում Երևանում կանցկացվի Հայաստան-Տաջիկստան գործարար համաժողով, որը կազմակերպել է Հայաստանի զարգացման հիմնադրամը: Այցի շրջանակներում նախատեսված են Տաջիկստանի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:

Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-տաջիկական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմոմալի Ռահմոնը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ:





Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular