ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կփորձեմ մեղմ ծնող լինել. Հենրիխ Մխիթարյան

ՍՊՈՐՏ

Հայաստանի ազգային հավաքականի,  «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան և ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանի կարծիքով, պետք է բալանսավորված ծնող լինել։

«Որպես ծնող, որպես ապագա հայր պետք է բալանսավորված լինել, ինչ-որ տեղ մեղմ, ինչ-որ տեղ շատ ավելի ջղային։ Քանի որ երեխային լավ դաստիարակությունն է բերում նրա լավ ապագային, կփորձեմ լինել ավելի մեղմ»,- Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ֆուտբոլիստը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի ծնող կլինի ապագայում։

Մեկ այլ հարցի, թե ի՞նչ կարծիքի է Հայաստանի ապագա սերունդի մասին, բարի կամքի դեսպանն ասաց. «Շատ լավ կարծիք ունեմ բոլոր այն երեխաների մասին, որոնց հետ շփվեցի թե այսօր, թե մինչ այս՝ առօրյայում։ Հայաստանը երկիր է, որը շատ խելացի երեխաներ ունի, տաղանդներ է տալիս։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք բացահայտել նրանց տաղանդը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular