ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոնդոնում բարձրահարկ շենքում հրդեհի հետևանքով տուժել է 30 մարդ (ֆոտո, տեսանյութ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Լոնդոնում բարձրահարկ բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, նրանք բոլորը հոսպիտալացվել են: 

«Մենք կարող ենք հաստատել, որ 30 հոգու տեղափոխել ենք Լոնդոնի հինգ հիվանդանոց»,- նշված է Լոնդոնի շտապօգնության ծառայության հաղորդագրության մեջ:

Հրդեհի վայրում է շտապօգնության 20 խումբ:

Ուժեղ հրդեհը բռնկվել է Grenfell Tower  բարձրահարկ բնակելի շենքում: Դեպքի վայրում է  40 հրշեջ մեքենա և ծառայության 200 աշխատակից:

Բի-Բի-Սի-ի թղթակիցը հայտնել է, որ ամբողջ շենքում հրդեհ է, հնարավոր է 27 հարկանի  շենքը փլուզվի: Ոստիկանությունը շենքը  շրջափակել է, փորձում է հավաքված մարդկանց հեռացնել:

russian.rt.com-ն, հղում անելով այլ լրատվամիջոցների, գրում է, որ հրդեհի պատճառը հնարավոր է լինի պայթյունը չորրորդ հարկում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular