ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի հյուսիսային հատվածներում առաջիկա օրերին կրկին սպասվում է կարկուտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանին հունիսի 14-ին մեկ այլ ցիկլոն է մոտենում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ 


«Հանրապետության առանձին հատվածներում՝ հյուսիսային մարզերում, երեկոյան ժամերին կրկին սպասվում է կարկուտ։ Հունիսի 14-ի երեկոյան ժամերին, հունիսի 15-ին ժամանակ առ ժամանակ, հունիսի 16-ին կեսօրից հետո կրկին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ինչպես նաև կարկուտ»,- նշեց Սուրենյանը։ 


Նրա խոսքով՝ օդի ջերմաստիճանը հունիսի 13-14-ն էապես չի փոխվի և Երևանում ցերեկային ժամերին կտատանվի +31 +33 աստիճանի սահմաններում։ 
Երեկոյան ժամերին կարճատև ամպրոպային բնույթի անձրևներ կանխատեսվում են միայն լեռնային գոտիներում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular