ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայից արտաքսված ֆրանսիացի լրագրողը խոսել է իր ձերբակալությունից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հունիսի 9-ին Թուրքիայից արտաքսված հանրահայտ «National Geographic»  ամսագրի ֆրանսիացի թղթակից, լրագրող Մաթիաս Դեփարդոնը «Deutsche Welle»-ի հետ զրուցում պատմել է, թե ինչ նպատակ էին հետապնդում թուրքական իշխանությունները և իրավապահ մարմինները՝ իրեն ձերբակալելով:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ,  37-ամյա Դեփարդոնը ձերբակալվել էր մայիսի 8-ին՝ Բաթմանի Հասանքեյֆ շրջանում: Նա մեղադրվում էր առանց լրագրողական քարտի Թուրքիայում գործունեություն ծավալելու մեջ: Իսկ «Ֆրանս-պրես» գործակալության (AFP) համաձայն՝ Դեփարդոնը ձերբակալվել էր «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով:

Ըստ Դեփարդոնի՝ իր ձերբակալությամբ  թուրքական կողմը փորձել է յուրատեսակ ուղերձ հղել այն լրագրողներին, ովքեր աշխատանքներ կիրականացնեն Թուրքիայի հարավ-արևելքում:

«Ըստ իս՝ նպատակը Թուրքիայի հարավ-արևելքում լուսաբանումներ անող թուրք և օտարերկրյա լրագրողներին կոշտ ուղերձ հղելն էր»,- ասել է Դեփարդոնը:

Նա Ֆրանսիայում արդեն հասցրել է հանդիպել նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդականի և մի շարք ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյանների հետ:  Մակրոնը ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից պահանջել էր ֆրանսիացի լրագրողին հնարավորինս արագ հայրենիք ուղարկել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular