ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը ԱՄՆ-ին մեղադրել է Չեչնիայում ահաբեկչությանը սատարելու մեջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները աջակցություն է ցուցաբերել Չեչնիայում ահաբեկիչներին, երբ դաշնային զորքերն արշավ էին իրականացնում այնտեղ։

Ինչպես հայտնում է Ria Novosti-ն, ՌԴ նախագահն այդ մասին ասել է ֆիլմում, որը պատրաստել է ռեժիսոր Օլիվեր Սթոունը և ցուցադրվել է Showtime հեռուստաալիքով։

«Եթե խոսենք քաղաքական աջակցության մասին, ապա դա ապացույցների կարիք չունի։ Այն արվել է հրապարակավ, բաց։ Մենք ունենք պացույցներ նաև ֆինանսական աջակցության մասին և նույնիսկ դրանք ներկայացրել ենք մեր ամերիկացի գործընկերներին»,-ասել է նա։

Պուտինի խոսքով՝ ինքն այդ մասին ժամանակին հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին, նշել Կովկասում աշխատող ամերիկյան ծառայությունների աշխատակիցների ազգանուններ. «ԱՄՆ-ի նախագահի արձագանքը եղել է բացասական, և նա ինձ ասաց՝ ես կզբաղվեմ դրանով»։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular