ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարակասում ցուցարարները հրկիզել են Գերագույն դատարանի շենքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում բողոքի ակցիայի մասնակիցները նախօրեին Չակաոյի շրջանում հրկիզող խառնուրդով շշեր և վառոդապատիճներ են նետել Գերագույն դատարանի շենքի մոտ: Պատահարի վայրից լուսանկարներ ու տեսակադրեր են հրապարակվել Twitter-¬ում:

«ՏԱՍՍ»-ը  AFP գործակալությանը հղում անելով գրում է, որ հարձակման է ենթարկվել նաև բանկերից մեկի բաժանմունքը, որը գտնվում է շենքի առաջին հարկում: Անվտանգության ուժերին հաջողվել է բողոքավորներին ցրել արցունքաբեր գազի միջոցով, իսկ հրշեջները կարողացել են մարել կրակը: Տուժածների մասին տեղեկություններ չեն հրապարակվել:

Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են ապրիլի 4-ից։ Բողոքի ակցիաները Վենեսուելայում սկսեցին այն բանից հետո, երբ  երկրի գերագույն դատարանը որոշում կայացրեց ընդդիմադիր ազգային ասամբլեայի իշխանության սահմանափակման մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular