ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թբիլիսիում ավելի քան մեկ տոննա անհայտ ծագման միս է առգրավվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի Սննդի ազգային գործակալության մասնագետները Թբիլիսում առգրավվել է անհայտ ծագման ավելի քան մեկ տոննա միս, որի մի մասը եղել է ձիու միս: apsny.ge-ի հաղորդմամբ, մասնագետները ստուգումներ են անցկացրել գյուղատնտեսական շուկաներում և մսամթերքի վաճառքի մեծածախ կետերում, որոնք գտնել են շուկաների հարակից տարածքներում, հայտնաբերել են անհայտ ծագման միս:

«Պետական վերահսկողության շրջանակում Գործակալությունը ստուգումների ընթացքում հայտնաբերել է խախտումներ, որոնք վերաբերում էին առանց տարբերանշանի տավարի մսի  վաճառքին: Առգրավվել է առանց տարբերանշանի ավելի քան մեկ տոննա տավարի միս: Կան նշաններ, որ դա ինչպես խոշոր եղջերավոր անասուն է, այնպես է կճղակավոր:  Դա նշանակում է, որ ձիու միս է»,- հայտնել է Վրաստանի Սննդի ազգային գործակալության Թբիլիսիի քաղաքային  ծառայության պետի տեղակալը:

Հայտնաբերված խախտումների պատճառով երեք օբյեկտ տուգանվել է: Առգրավված միսը ոչնչացվելու է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular