ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ի նախագահը խոստացել է 2 շաբաթից պատմել ԻՊ-ի դեմ տարվող պայքարի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի նախագահԴոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ 2 շաբաթից մամուլի ասուլիս կհրավիրի և կպատմի, թե ինչպես է ընթանում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը, հաղորդում է Reuters-ը։

Թրամփն այդ պայքարը և, ընդհանրապես, ահաբեկչության դեմ պայքարը համարում է իր արտաքին քաղաքականության առաջնահերթություն, ինչի հետ կապված՝ նա հրահանգել էր նախարարների կաբինետին նոր ռազմավարություն մշակել այդ ուղղությամբ։

Նոր դիրքորոշման մանրամասների մասին Սպիտակ Տունը ևս չի խոսում։ Թրամփի կարծիքով՝ տեղեկատվությունը չպետք է տարածել լրատվամիջոցների միջև, որպեսզի դրանցի ահաբեկիչները չկարողանան օգուտ քաղել։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular