ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայում կոռուպցիայի դեմ բողոքի ակցիաներ են անցկացվում. Կրեմլն արգելել է հավաքները Տվերսկայա փողոցում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այսօր՝ հունիսի 12-ին, Ռուսաստանի պետական տոնի օրը տարբեր քաղաքաներում կոռուպցիայի դեմ բողոքի ցույցեր են անցկացվում: Այս մասին հայտնում է RBC-ն:

«Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ի ղեկավար, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին երեկ ուշ երեկոյան հայտարարել էր, որ չեղարկում է Մոսկվայի իշխանությունների հետ համաձայնեցված կոռուպցիայի դեմ բողոքի հավաքը Սախարովի հրապարակում՝ կոչ անելով իր կողմնակիցներին հավաքվել այսօր Տվերսկայա փողոցում։

Նավալնիի փոխանցմամբ, Կրեմլն արգելել է բարձրախոսներ, բեմ և անհրաժեշտ սարքավորումներ տրամադրող ընկերություններին համագործակցել իրենց հետ։

Ոստիկանությունը արգելել է հավաքները Տվերսկայա փողոցում և զգուշացրել համապատասխան գործողությունների մասին: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular