ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ Նախագահը կոչ արեց ավագանու քաղաքական ուժերին՝ համատեղ աշխատել հանուն Երևանի շահի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հույս ունի, որ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական ուժերը կաշխատեն հանուն Երևանի ընդհանուր շահի: Երևանի քաղաքապետարանում քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանն իր ելույթում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ ուրախ է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ի, ինչպես նաև երևանցիների վստահության քվեին արժանացած մյուս քաղաքական ուժերի համար: «Դուք բոլորդ այդ վստահության քվեն վաստակել եք դժվարին պայքարում։ Ձեզ կարող է միավորել Երևանի ընդհանուր շահը, և ես հույս ունեմ, որ հենց այդ սկզբունքով աշխատելու եք տեղական ինքնակառավարման այս կարևոր մարմնում։ Վստահ եմ, որ շատ լավ գիտակցում եք, որ Երևանը հայրենիքի խորհրդանիշն է աշխարհով մեկ սփռված հայության համար»,- ընդգծեց ՀՀ Նախագահը։

Նա նշեց, որ Երևանի ավագանու ընտրություններով ամփոփվում է 2017թ. ընտրական շրջանը։ «Շատ կարևոր է, որ մենք ձևավորել ենք իշխանություն, որն արտահայտում է ժողովրդի կամքը: Այժմ եկել է ելույթներից գործին անցնելու ժամանակը։ 2018թ. խորհրդանշական տարի է լինելու։ Համայն հայությունը տոնելու է մայիսյան հերոսամարտերի և առաջին հանրապետության 100-ամյակը: Այդ տարի մենք տոնելու ենք նաև Երևանի 2800-ամյակը: Մեր նպատակն է, որ դարերի խորքից եկող Երևանը ժամանակին համընթաց քայլի։ Քաղաքը պետք է ունենա ժամանակակից եվրոպական քաղաքի տեսք»,- ասաց Նախագահ Սարգսյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular