ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մյանմայում զինվորական ինքնաթիռի վթարից հետո հայտնաբերվել է 62 մարդու մարմին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Փրկարարները Մյանմայում զինվորական ինքնաթիռի վթարից հետո 62 մարմին են գտել։ Ինքնաթիռում եղել է 122 հոգի, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ հաղորդվել էր 39 մարմին հայտնաբերման մասին, այդ թվում՝ 9 երեխաների։

«Սպասվում է, որ վթարված ինքնաթիռը շուտով կգտնվի»,- հայտարարել է Մյանմայի գլխավոր հրամանատար Մին Աունգ Հլենգան։

Հիշեցնենք, որ չինական արտադրության ռազմական ինքնաթիռը ռադարներից անհետացել էր չորեքշաբթի կեսօրին, երբ թռչում էր Անդամանյան ծովի վրայով։ Նույն օրը երեկոյան որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել էին ինքնաթիռի մնացորդները և առաջին երեք զոհերի մարմինները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular