ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամցխե-Ջավախքի տարբեր շրջաններում ջրհեղեղի հետևանքով գյուղատնտեսությունը կրել է լուրջ վնասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սամցխե-Ջավախքի տարբեր շրջաններում` Վարխանում, Աբասթումևում և Արալ գյուղում, շաբաթ տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով վնասվել են տները և անասունների ֆերմաները: Գրեթե ամբողջությամբ վնասված տների առաջին հարկերը ջրի մեջ են հայտնվել: akhaltskha.net-ը գրում է, որ ջրհեղեղի ընթացքում տվյալ գյուղերում ընտանի կենդանիներ են սատկել: Շրջաններում կամուրջները են վնասվել: Դեպքի վայր էին այցելել Ադիգենի մունիցիպալիտետի ներկայացուցիչները:

Գյուղատնտեսությունը բնական աղետի պատճառով ևս կրել է լուրջ վնասներ:

Նուն իրավիաճակն է եղել նաև Բորջոմիի մունիցիպալիտետի Ախալդաբա գյուղում: Ջրհեղեղի պատճառով փակվել էր կենտրոնական ավտո ճանապարհը: Ճանապարհը հնարավոր է դարձել բացել աղետից մոտ մի ժամ անց, այն էլ վարորդների ջանքերով: Ականատեսների խոսքերով, Ախալդաբա գյուղում լեռներից եկած ջրերը անցնում էին մարդկանց տների միջով բերելով իրենց հետ հող, քարեր եւ գերաններ:

Ջրհեղեղի պատճառով Վրաստանի տարբեր շրջաններում ևս կան վնասված տներ և ճանապարհներ:

sputnik-georgia.ru-ն գրում է, որ Թբիլիսիում ջրով են լցվել փողոցները, նկուղներն ու առևտրի կենտրոնները: Մի քանի րոպե տեղացած կարկուտը վնասել է մեքենաները: Փողոցներում սահմանափակվել էին մեքենաների տեղաշարժը: Հաղորդվում է նաև, որ փրկարարները գտել են Արևելյան Վրաստանի Խաշուր քաղաքի մոտ գտնվող Սուրամուլա գետն ընկած 43-ամյա հովվի մարմինը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular