ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր հրդեհ Նոր Գեղի գյուղում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 01։47-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Երեւանյան փողոցում գտնվող ֆաբրիկայի տանիքում։

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երեւանյան փողոցի թիվ 221/5 հասցեում գտնվող «ԱԳՐՈԹԵՔԻՆ-ՎԵՍՏ» ՍՊԸ-ին պատկանող շինությունում (մոտ 1700 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:08-ին: Այրվել է տանիքի ծածկի ջրամեկուսիչ շերտը (մոտ 1700 քմ), պահեստավորված անասնակեր (մոտ 4000 հակ), կուտակած փայտ (մոտ 1 խ.) եւ 1 խոտաղաց սարքավորում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular