ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մերձմոսկովյան շրջանում տղամարդը սպանել է 4 համագյուղացու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մերձմոսկովյան Կրատովո գյուղը հունիսի 10-ի երեկոյան մի քանի ժամ մղձավանջ է ապրել՝ հրաձգություն և հրդեհ: Վեստի.ռու կայքը գրում է, որ ոստիկաններն ու Ռոսգվարդիան միայն կեսգիշերից հետո են կարգավորել իրավիճակը: Ուժայինները ոչնչացրել են տեղի բնակիչ Իգոր Զենկովին, որը մի քանի ժամ շարունակ որսորդական հրացանով պատուհանից կրակել է անցորդների վրա, սպանել 4 հոգու: Սակրավորներն ու փորձագետները հետազոտել են տարածքը, Զենկովի տունը լի է եղել զենքով ու զինամթերքով: Տղամարդը հանցագործությանը երկար ու մանրակրկիտ է պատրաստվել: 

Իգոր Զենկովը ժամանակին ծառայել է հատուկ ստորաբաժանման կազմում, Աֆղանստանում, այնուհետև Հյուսիսային Կովկասում մասնակցել ռազմական գործողությունների: Վերջին շրջանում աշխատել է որպես փականագործ: Հարևաններն ասել են, որ փակ ու տարօրինակ անձնավորություն էր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular