ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահաբեկչական հարձակում Սասունում. Մեկ մարդ մահացել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այսօրվա Թուրքիայի տարածքում գտնվող Բաթման նահանգի Քոզլուք, որը պատմական Սասունի մի հատվածն է, «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալները ահաբեկչական հարձակում են իրականացրել: Այդ մասին հայտնում է թուրքական «Բաթման հաբեր» պարբերականը:

Նրանք ինքնաշեն պայթուցիկի միջոցով մեքենա են պայթեցրել:

Մեքենայի պայթյունի հետևանքով մահացել է 22-ամյա երիտասարդ ուսուցչուհի Շենայ Այբուքե Յալչընը: Նա պատահաբար անցնելիս է եղել այդտեղով:

Աղբյուրը հայտնում է, որ ահաբեկիչների թիրախ դարձած մեքենան պատկանել է Քոզլուքի շրջկենտրոնի ղեկավարի զարմիկին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular