ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեռախոսով զբաղված ամերիկուհին ընկել է դիտահորը (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

67-ամյա ամերիկուհին ընկել է բաց դիտահորը՝ քայլելու ընթացքում հեռախոսով զբաղված լինելու պատճառով: Ռիա նովոստին, հղում անելով CBS New York-ին գրում է, որ դեպքը տեղի է ունեցել Նյու-Ջերիսում: Տեղի ոստիկանությունում պատմել են, որ թոշակառու կինն ընկել է երկու մետրանոց դիտահորը՝ չնկատելով, որ այն բաց է:

Տուժածի որդին լրագրողներին պատմել է, որ մայրը տառապում է շաքարախտով և տեսողության հետ կապված խնդիրներ ունի:

«Նա, ըստ ժամանակացույցի, ստուգում է արյան մեջ շաքարի մակարդակը: Ինձ ասել են, որ նա փողոցով քայլելիս մի քիչ վատ է զգացել: Մայրիկը հանել է հեռախոսը, որպեսզի տեսնի՝ ժամը քանիսն է»,- ասել է նա:

Կնոջը լուրջ վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Այժմ նրա վիճակը կայուն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular