ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արգենտինայում երգող օդաչուն խաթարել է օդանավակայանի աշխատանքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բուենոս-Այրեսի միջազգային օդանավակայանում օդանավերի և դիսպետչերական ծառայության միջև կապը մի պահ ընդհատվել է այն բանից հետո, երբ այդ պահին օդանավերից մեկի օդաչուն, խցիկում մոռացել է անջատել կապը և սկսել է երգել, հաղորդում է Univision-ը։

Պորտալի տվյալներով՝ նա կատարում էր հանրահայտ պուերտոռիկացի երգիչ Լուիս Ֆոնսիի «Despacito» երգը։

Երգի կատարումն արագորեն տարածել են տեղի հեռուստաալիքները։ Բացի նրանից, որ օդաչուն սխալ է երգել, ա նաև մեկընդմեջ ոչ պատշաճ արտահայտություններ է արել և երբ հասկացել է, որ կապն ընդհատված չէ և նույն ռադիոալիքային հաճախականության վրա գտնվող բոլոր օդաչուները և դիսպետչերները լսում են, սկսել է ներողություն խնդրել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular