ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը հայկական միս և եղջերավոր կենդանիներ է արտահանում Քաթար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանը հայկական միս և եղջերավոր կենդանիներ է արտահանում Քաթար,-հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:

Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանը մի քանի երկրից, մասնավորապես Հայաստանից ու Վրաստանից որակյալ և մատչելի գնով միս և եղջերավոր կենդանիներ է ներկրում և այնուհետև արտահանում Քաթար և Արաբական Միացյալ Էմիրություններ:

«Հայաստանի և Վրաստանի մսամթերքն իրանականի համեմատ էժան է, հետևաբար, տնտեսապես ձեռնտու է արտահանման համար»,-հավելել է իրանական աղբյուրը:

Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ էլ, հայաստանյան ընկերություններից մեկը նպատակ ունի Հայաստանից Իրան էկվադորյան բանան արտահանել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular