ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան կշարունակի աջակցել Կատարին. Էրդողան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական կողմը շարունակելու է ցանկացած տեսակի աջակցությունը Կատարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Որոշներն անհնագստանում են այն փաստով, որ մենք Կատարի մեր եղբայրների կողքին ենք: Մի նեղացեք, սակայն մենք շարունակելու ենք ցանկացած տեսակի օգնություն տրամադրել Կատարին»,- ասել է Էրդողանը:

Նա նշել է, թե մինչ օրս չի տեսել, որ Կատարն ահաբեկիչներին օգնություն ցուցաբերի: Թուրքիայի նախագահը կոչ է արել  դադարեցնել այդ երկրի շրջափակումը:

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հունիսի 7-ին ընդունել է որոշումներ, որով թուրքական կողմն իր զինված ուժերի ներկայացուցիչներին տեղակայելու է Կատարում, ինչպես նաև վերապատրաստելու է այնտեղի ժանդարմերիայի ներկայացուցիչներին: Որոշումը վավերացրել էր նախագահ Էրդողանը:

Թուրքական զինծառայողների տեղակայումը Կատարում կիրականացվի համաձայն երկու երկրի միջև համագործակցության համաձայնագրի, որը ստորագրվել է 2015 թվականին: Ուշագրավ է,որ Թուրքիայի մեջլիսը նման որոշում է ընդունել, երբ յոթ երկիր (Սաուդյան Արաբիա,Միացյալ Արաբական Էմիրություններ, Եգիպտոս, Բահրեին, Լիբիա, Եմեն, Մալդիվներ)հայտարարեցին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular