«Ես ժայռի նման կանգնած եմ ամուր». թշնամուն սանձողները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆPanorama.am-ը գրում է.
ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ օրերս մի խումբ լրագրողներ այցելեցին Արցախում տեղակայված զորամասերից մեկն ու այնուհետև՝ մարտական դիրքեր:
Մեր «ՈւԱԶ»-ն անցնում է հացահատիկի արտերի միջով. դեպի դիրքեր տանող ճանապարհն այստեղով է անցնում: Փոշոտ, ոլոր-մոլոր ճանապարհով մեքենան առաջ է ընթանում։ Քամին պատուհաններից ներս է բերում ճանապարհի փոշին, բայց դա չի խանգարում, որ լրագրողները դիրքեր բարձրանան երգելով:
Հասնում ենք դիրքեր: Սահմանի այս հատվածն այդ օրը պահող մեր զինվորները՝ Արարատը, Արամը, Սերգեյը, Հակոբը, մյուսներն իրենց տեղում են։
Չնայած դժվարություններին, եղանակային ամենատարբեր պայմաններում հայ զինվորը շարունակում է իր ծառայությունը։
Դիրքապահները ծանոթացնում են իրենց հենակետի կացարանային պայմաններին, շրջում ենք խրամուղիներով, ցույց են տալիս իրականացված բարեկարգման աշխատանքները: Դիրքի տղաները քչախոս են, միայն ասում են, որ ծառայությունն անցնում է լավ, յուրաքանչյուր զինծառայող գիտի իր անելիքը:
Շարունակությունն՝ այստեղ.