ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատգամավորները միաձայն ընդունեցին հակակոռուպցիոն հանձնաժողով ձևավորելու օրենքի նախագիծը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ միաձայն քվեարկությամբ ընդունել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» վերաբերյալ նախագիծը՝ 92 ձայնով: Այդ մասին հայտնում է SHAMSHYAN.com-ի թղթակիցը՝ ԱԺ-ից։

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի» վերաբերյալ նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 91 կողմ,1 դեմ ձայներով:

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020» թվականների ծրագիրն ընդունվեց 58 կողմ, 31 դեմ ձայներով։

Իսկ «Վարչատարածքային բաժանման» մասին օրենքի քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հնարավորինս կարճ ժամկետում ունենալ համապատասխան զեկույց, թե խոշորացման առաջին փուլում ինչ արդյունքներն են արձանագրվել:

«Ելքը» չմասնակցեց քվեարկությանը:

Արդյունքում՝ նախագիծն ընդունվեց 57 կողմ և 24 դեմ ձայներով: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular