ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խրուշչովի թոռնուհին ընկել է գնացքի տակ և մահացել. Interfax

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԽՄԿԿ առաջին քարտուղար, ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ Նիկիտա Խրուշչովի թոռնուհին՝ Յուլյա Խրուշչովան, հունիսի 8-ի երեկոյան Մոսկվայում ընկել է էլեկտրագնացքի տակ և ստացված վնասվածքներից մահացել, հայտնում է Interfax-ը՝ հղում անելով անանուն աղբյուրների։

Պաշտոնական հայտարարություն այդ կապակցությամբ դեռևս չկա։

«Այսօր ցերեկը «Միչուրինեց» երկաթուղային կայարանի պլատֆորմի վրա 1940 թվականին ծնված մի կին ընկել է մոտեցող էլեկտրագնացքի տակ։ Պարզվել է, որ մահացածը Յուլյա Խրուշչովան էր՝ խորհրդային առաջնորդ Նիկիտա Խրուշչովի թոռնուհին»,-մեջբերում է գործակալությունը աղբյուրի խոսքը։

Խրուշչվոայի մահը Ria Novosti-ին հաստատել են իրավապահ մարմինների աղբյուրները։

Յուլյա Խրուշչովան ծնվել է 1940 թվականին, Նիկիտա Խրուշչովի որդու՝ Լեոնիդի առաջին ամուսնությունից։ 1943 թվականին Լեոնիդ Խրուշչովը չի վերադարձել մարտական առաջադրանքից, ինչից հետո Նիկիտա Խրուշչովը որդեգրել է թոռնուհուն։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular