ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կախված մոր ոտքերի տակ խաղալիս է եղել նրա տասը ամսական աղջիկը. մորը հայտնաբերել է 5-ամյա որդին. «Հայկական ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի տներից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի՝ կախված վիճակում։ Գյուղապետ Արթուր Ավետիսյանը մեզ հետ զրույցում հայտնել է, որ կնոջը կախված վիճակում հայտնաբերել է նրա 5-ամյա որդին։

Վերջինս այդ մասին ահազանգել է հարևաններին։ Ըստ գյուղապետի՝ երբ հարևանները ներս են մտել բակ, դիակից ոչ հեռու խաղալիս է եղել նրա 10 ամսական դուստրը։ Կնոջ ամուսինը պայմանագրային զինծառայող է և դեպքի մասին լսելով՝ գյուղ է եկել հրամանատարի ուղեկացությամբ։ Ըստ գյուղապետի, կինը որևէ գրություն չի թողել, և ոչ ոք չի հասկանում արարքի պատճառը։ Ընտանիքը սոցիալապես ապահովված է»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular