ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միհրանը ոչ մի կապ չունի կրակոցների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի և Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը ոչ մի առնչություն չունի Մոսկվայում տեղի ունեցած ծեծկռտուքի և կրակոցի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Կարեն Գիլոյանը և ֆեդերացիայի փոխնախագահ, հունահռոմեական ոճի պատասխանատու Արսեն Բադալյանը:

«Նշված դեպքերի հետ Միհրան Հարությունյանը որևէ առնչություն չունի: Իրականությունը հետևյալն է. Միհրանի մեքենան տեխսպասարկման համար կայանած է եղել այդ տեխսպասարկման կետում, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուքը: Իսկ այդ տեխսպասարկման կետը Միհրանի ընկերոջինն է, և նրա մեքենան հենց այդտեղ է անցել տեխսպասարկումը: Նա տեղում չի եղել. ոստիկաններն, ովքեր եկել են հետքերով պարզել են նաև, որ այդտեղ կայանված է նրա մեքենան: Միայն այսքանն է Միհրան Հարությունյանի առնչությունը այդ դեպքերին: Նա տանն է, շարունակում է բուժել վնասված ձեռքը և մոտ ապագայում կմիանա հավաքականին»,-ասաց Գիլոյանը:

ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվում, որ Մոսկվայում Միհրան Հարությունյանի մասնակցությամբ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել է կրակոց տրավմատիկ զենքից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular