ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հենրիխ Մխիթարյանը խոսել է Իսպանիայի առաջնությունում հանդես գալու հնարավորության մասին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցազրույցում ֆուտբոլիստը բարձր է գնահատել Թոմաս Տուխելի ազդեցությունն իր կարիերայի վրա և նշել, որ գերմանացի մասնագետը հիանալի մարզիչ է: Հայ ֆուտբոլիստը հայտնել է, որ ցանկացած բանի հասնելու համար անհրաժեշտ է մեծ ցանկություն և կենտրոնացում: Հենրիխ Մխիթարյանը մեծ ցանկություն է հայտնել հետագայում աշխատել Զինեդին Զիդանի գլխավորությամբ:

«Չեմ խոսում իսպաներեն, սակայն կցանկանայի սովորել: Իսպանիայի առաջնությունն աշխարհի ուժեղագույներից է, որտեղ տեխնիկապես բարձր մակարդակի ֆուտբոլ են խաղում: Հնարավոր է, որ մի օր հանդես գամ Իսպանիայում: Զիդանը միշտ իմ կուռքն է եղել: Կարծում եմ` նրանից կարելի է շատ բան սովորել: Ինչո՞ւ չաշխատեմ նրա հետ, եթե այդպիսի հնարավորություն ստանամ»-ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Նա գոհունակություն է հայտնել, որ ֆուտբոլիստներն իրեն Գերմանիայում լավագույնս ճանաչեցին:

Հայ ֆուտբոլիստը խոսել է նաև բարեգործության մասին. «Սա հնարավորություն է տալիս հասարակությանը վերադարձնել ամբողջ սերը ու հավատարմությունը, որը ստանում եմ: Ինձ լավ եմ զգում, երբ կարողանում եմ ժպիտ պարգեւել: Օրինակ, Արցախը տասնամյակների ընթացքում շատ է տուժել, և հպարտանում եմ այնտեղ անցկացվող բարեգործական միջոցառումներով: Ցանկանում եմ, որ խաղաղություն լինի ամբողջ աշխարհում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular