ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիևում ԱՄՆ դեսպանատան տարածքում պայթյուն է որոտացել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Շևչենկոյի շրջանում գտնվող ԱՄՆ դեսպանատան տարածքում այս գիշեր պայթյուն է տեղի ունեցել, հաղորդել է Կիևի ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Օկսանա Բլիշչիկը։ Պայթյունի մասին ոստիկանությունը հաղորդում է ստացել տեղի ժամանակով ժամը 00։05-ին։

«Կիևում ԱՄՆ դեսպանատան տարածքում տեղի ունեցած պայթյունը որակվել է որպես ահաբեկչություն»,-ֆեյսբուքյան իր էջում գրառել է նա։

Տեղի զննության արդյունքում պարզվել է, որ անհայտ անձը դեսպանատան տարածք է նետել չպարզված պայթուցիկ սարք։ Բարեբախտաբար, պայթյունից ոչ ոք չի տուժել։ Տեղում աշխատում են հետաքննիչները։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular