ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մտքով անցնում ա, ասում ա».Սեյրան Սարոյանը՝ Սեյրան Օհանյանի հայտարարության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գեներալ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը չի աջակցի իր մարտական ընկերոջը՝ Սեյրան Օհանյանին: Հիշեցնենք՝ նախկին պաշտպանության նախարարը նշել էր, թե չի բացառում այնպիսի քաղաքական զարգացումներ, որոնք կհանգեցնեն ֆորսմաժորային իրավիճակի։

«Ես իշխանության մեջ եմ ա՛յ մարդ, տենց բան ո՞նց կլինի, հո խայտառակչի չենք»,- Past.am-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում լրագրողներին ասաց Սեյրան Սարոյանը: Սարոյանի խոսքով՝ իշխանափոխություն չի լինի, քանի որ, ըստ նրա, մեր ժողովուրդը հեղափոխական չէ:

«Ինքն էլ գիտի, որ չի լինի։ Մտքով անցնում ա, ասում ա, իմ մտքով էլ ա շատ բան անցնում»,- հավելեց պատգամավորը՝ անդրադառնալով նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի անդամ Սեյրան Օհանյանի հայտարարությանը:

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի՝ ազգային դիմադրության ճակատ ստեղծելու կոչին էլ Սարոյանը հետևյալ կերպ արձագանքեց.«Հա, Գավրոշն ա, հեսա իշխանափոխություն կանի»։

 

Լևոն Փանոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular