ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հենրիխ Մխիթարյան. Արցախը տարիներ շարունակ զրկանքներ է կրել, հպարտ եմ օգնել պատերազմում հարազատների կորցրած մարդկանց

ՍՊՈՐՏ

Մասնակցում եմ բարեգործությունների, քանի որ դա հնարավորություն է տալիս մարդկանց վերադարձնել երկրպագուների սերը: Ես սիրում եմ լինել մարդկանց կողքին, ուրախացնել նրանց: Օրինակ՝ Արցախը տարիներ շարունակ զրկանքներ է կրել: Ես հպարտ եմ մասնակցել այնտեղ ապրող մարդկանց ուղղված բարեգործության, օգնել պատերազմում հարազատների կորցրած մարդկանց: Կցանկանայի, որ ամբողջ աշխարհում լիներ խաղաղություն: Բոլորն են արժանի ապրել առանց խնդիրների:

Այդ մասին իսպանական Marca-ի հետ զրույցում ասել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Հորս մահը հսկայական կորուստ էր ընտանիքիս եւ ինձ համար: Շատ կցանկանայի, որ նա մեզ հետ լիներ: Ես վստահ եմ, որ նա կհպարտանար իմ նվաճումներով: Հորս խաղը տեսել եմ տեսագրություններով: Կարծում եմ՝ ունենք խաղաոճի նմանություն:

Իսպաներեն չգիտեմ, բայց կցանկանայի սովորել 7-րդ լեզուն: Իսպանիայի լիգան ուժեղագույններից մեկն է: Երբեք չես կարող կանխատեսել կարիերայիդ ընթացքը: Մի օր էլ կարող է հայտնվեմ Իսպանիայում:

Զիդանը եղել է իմ կուռքը: Մանկությունից հիացել եմ նրա խաղով: Իհարկե, կցանկանայի աշխատել նրա հետ, եթե այդպիսի հնարավորություն լիներ:

Ժամանակակից ֆուտբոլը պահանջում է մեծ պրոֆեսիոնալիզմ եւ համառ աշխատանք: Ես իմ կյանքը նվիրել են ֆուտբոլին: Հաջողության համար պետք է տաղանդ եւ կարգապահություն: Շատ եմ սիրում խաղալ փլեյմեյքերի դիրքում: Այն թույլ է տալիս ամբողջությամբ դրսեւորել իմ կարողությունները:

Տուխելը հրաշալի է մարզիչ է եւ գերազանց ստրատեգ: Նա ունի խաղի բացառիկ փիլիսոփայություն: Ուրախ է նրա խաղաոճով հանդես գալը: Դա է իմ հաջողության գրավականը: Ես շնորհակալ եմ նրան»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» արդեն հաստատել է հայ ֆուտբոլիստի հեռանալը, սական «Մանչեսթեր Յունայթեդը» 27-ամյա խաղացոցի հետ պայմանագիր դեռ չի կնքել:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular