Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերիալների դեմ պետք չէ պայքարել. մարդը կարող է դիտել և լսել այն, ինչ ուզում է. «Առավոտ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Վերջերս ինձ հանդիպած մի անծանոթ համոզում էր պայքար ծավալել բոլոր տեսակի սերիալների դեմ, որովհետև դրանք փոխում են «հայի գենետիկ կոդը և ընդհանրապես ցեղասպանություն են»: Ես հրաժարվեցի, նախ՝ այն պատճառով, որ երբեք ոչ մի բանի և ոչ մեկի դեմ պայքար չեմ ծավալել: Իսկ մասնավորապես՝ չեմ կարծում, որ պետք է պայքար ծավալել մարդկանց նախասիրությունների դեմ:

Որպես օրինակ վերցնենք թեկուզ կրոնը: Իմ շրջապատում կան է՛լ աթեիստներ, է՛լ ագնոստիկներ: Աթեիստները չեն հավատում, ագնոստիկները կասկածում են: Իհարկե, կասկածողներն ինձ ավելի մոտ են, քան չհավատացողները: Չնայած ես չեմ էլ կասկածում, որ հենց Քրիստոնեությունն է, իսկ ավելի կոնկրետ՝ առաքելական հավատն է լավագույնս հնարավորություն տալիս մարդուն գտնել ներքին ներդաշնակությունը, բայց ես չեմ կարող «դատավճիռներ կայացնել» այն մարդկանց հանդեպ, որոնք չեն հավատում կամ կասկածում են:

Եվ այդ չափանիշներով մոտենում եմ մարդկանց բոլոր դրսևորումներին, որոնք կարող են չհամընկնել իմ նախասիրությունների հետ: Դրանք հանդուրժելի են այնքանով, որքանով չեն հակասում ուխտական օրենքներին: Օրինակ՝ մեր պետության օրենքները չեն արգելում լինել Ստալինի երկրպագու: Ինձ Ստալինը դուր չի գալիս, բայց եթե մեկը նրան հավանում է՝ իր գործն է: Այ, եթե նա ցանկանա համակենտրոնացման ճամբարներ ստեղծել և այնտեղ տանջելով ոչնչացնել միլիոնավոր մարդկանց, դա արդեն կդադարի իր գործը լինելուց, և այս առումով իր կուռքի գաղափարներին հետևելը կդառնա անօրինական: Իսկ այսպես՝ վերացական ձևով հիանալ «ուժեղ ձեռքով», կարծում եմ՝ ամեն մեկի անձնական գործն է:

Ես վստահ եմ, որ մարդկանց պետք է տալ ազատություններ, որոնք սահմանափակվում են միայն օրենքներով: Բայց եթե մեկն ասում է՝ «այս ձեր դեմոկրատիայով դուք ազգի հերն անիծեցիք», դա էլ է մոտեցում, որը հարգանքի է արժանի: Ուրեմն նա պետք է առաջարկի, թե որտեղ, որ չափով է պետք անօրինական ձևով սահմանափակել մարդու ազատությունը, և ով է լինելու սահմանափակողը:

Մարդկանց համոզմունքները, գաղափարները, հավատքը, մաշկի գույնը, ազգությունը, ճաշակը, նախասիրությունները նրա անձնական գործն են, և նա իրավունք ունի ապրելու այնպես, ինչպես ուզում է:

Նա կարող է նաև դիտել և լսել այն, ինչ ուզում է: Եվ երբ ինձ առաջարկում են ինչ-որ բան արգելել՝ հանուն «ազգի շահի», ես սկսում եմ կասկածել՝ իսկ գուցե այստեղ ոչ թե «ազգի շահերն» են դեր խաղում, այլ անձնական, խմբակային և ինչու չէ, նաև կոմերցիոն շահերը: Այնպես որ, իմ զրուցակցին ես բացատրեցի, որ ոչ մի պայքար սերիալների դեմ չեմ ծավալի, և ես ոչ մեկի ճաշակին դատավոր չեմ:

Ի դեպ, մենք տանը նույնպես սերիալ ենք նայում: Երբ ազատ մեկուկես ժամ է լինում (սովորաբար շաբաթ և կիրակի օրերին), մենք նայում ենք ամերիկյան հին սերիալ լեյտենանտ Կոլոմբոյի մասին: Պիտեր Ֆալկը ստեղծել է տաղանդավոր մարդու կերպար, որը կոնկրետ ինձ մի կողմից սովորեցնում է լինել կյանքում համեստ, պարզ, հասարակ, իսկ մյուս կողմից՝ ուշադիր լինել բոլոր մանրունքների նկատմամբ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցությունՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ ԲյուրոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ«Գնաց, որ ընկերը մենակ չմնա»․ Տումեցի բարի տղան 2 ամիս պայքարեց ապրելու համար, բայց ապարդյունՀայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. ԼավրովԱՄՆ-ն ՌԴ-ին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԱրևմուտքի «սիրախաղի» հերթական «պարտիան»Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտեԸնտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան ՍաղաթելյանԱդրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջԵվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀայաստանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզՍտացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանինԲերդ-Ճամբարակ ճանապարհը փակ էՊաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. Մելքոնյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Le Monde. Մակրոնը Ուկրաինա արշավի համար պատրաստում է այն գունդը, որը 1812 թվականին մտել էր ՌուսաստանՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները ՀՀ-ին կտրամադրվի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ և 16,000,000 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ՝Արտակարգ դեպք․ 3 շոկոլադի համար դաժան ծեծի են ենթարկել խանութի վաճառողուհուն«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Բաբկեն ԹունյանՈւկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակBloomberg. ԱՄՆ-ն ակնկալում է ստանալ թուրքական տրոտիլ զինամթերքի արտադրության համարՉեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. ՍաղաթելյանՏավուշի գյուղերը կհանձնեն խաղաղ, կամ ուժային գործողության արդյունքում. ադրբեջանցի պատգամավորԻնչո՞ւ «Մհեր Արմենիան» երկար դադարից հետո վերադարձավ Հայաստան․ երգչի անկեղծ խոստովանությունը25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգըՏարադրամի շուկան փոփոխվել է Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը․ Տիգրան Աբրահամյան Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Տեղի է ունեցել աշխատաժողով` «Կիբեռանվտանգության ռազմավարության ներդրում» թեմայով«Ժամանակն է Հայաստանին դուրս մղել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, որպեսզի չվճարենք նրա ռուսաֆոբիայի համար»Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործիցԹուրքական անուղղակի ակնարկներըՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում«Առաջին հերթին տնտեսությունը»Դաժանորեն սպանվել է 64–ամյա Աշոտ ՀովհաննիսյանըՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր ԱբրահամՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվելԹռչնագրիպից մարդ է մահացելԿոչ՝ Ոսկեպարից «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի (լուսանկար)Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար31-ամյա Դավիթ Այվազյանը տեղում մահացել էՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով
Ամենադիտված