ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստան են ժամանելու համաշխարհային աստղեր

ՄՇԱԿՈՒՅԹ

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվրիկաշվիլին կառավարության նիստի ժամանակ հայտնել է, որ սկսած ապրիլ ամսից՝ Վրաստանում տեղի են ունենալու մի շարք մշակութային միջոցառումներ, որոնց մասնակցելու են համաշխարհային մեծության աստղեր:

Ինչպես փոխանցում է Sputnik Georgia-ն, Վրաստանի վարչապետը նշել է, որ միջոցառումները կազմակերպվելու են զբոսաշրջության ոլորտի զարգմացմանն ուղված միջոցների հաշվին: Կվիրիկաշվիլին, սակայն, չի նշել, թե կոնկրետ ինչ համաշխարհային աստղերի մասին է խոսքը:

Վրացական մամուլում, սակայն, տեղեկություններ կան, որ Վրաստանում համերգ է ունենալու բրիտանացի հանրահայտ երաժիշտ Ռոբի Ուիլյամսը, ինչպես նաեւ կարող է տեղի ունենան Էլթոն Ջոնի եւ Էրոս Ռամազոտտիի ելույթները:

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ Ռամազոտտին պատրաստվում է համերգ տալ նաեւ Երեւանում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular