ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի հավաքականի չոր հաշվով հաղթականի գործակիցները ավելացվել են 50%-ով. Վիվառոյի հերթական խրախուսական քայլը հայ երկրպագուներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վիվառոն շարունակում է հայ մարզիկներին և մարզասերներին  ոգևորելու ու խրախուսելու քաղաքականությունը:

Վերջին շրջանում ֆուտբոլասերների և առհասարակ ողջ հայ ազգի  ուշադրությունը սևեռված է Հենրիխ Մխիթարյանի ելույթների վրա, նրա հաղթանակների հետ ուրախանում ենք, անհանգստանում նրա ամեն մի վրիպումից:

Բոլորն էին համոզված, որ Եվրոպա լիգայի գավաթի նվաճումը տոնելիս «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպանը կծածանի հայոց եռագույնը: Այդ իրադարձության համար Վիվառոն սահմանել էր խաղադրույք, որը բարձր գործակցով պահպանվեց մինչև խաղի ավարտը: Այս քայլը մեկ անգամ ևս փաստում է, որ ընկերությունը հայ երկրպագուների համար կարևոր պահերին կանգնած է նրա կողքին:

Հայ մարզիկներին և մարզասերներին աջակցելու ամենավառ օրինակը 2016թ. Ռիոյի Օլիմպիադայի ընթացքում էր: Հիշեցնենք, որ այդ խաղերի եզրափակիչ մենամարտում մեր ըմբիշ Միհրան Հարությունյանին բառացիորեն զրկեցին ոսկե մեդալից: Վիվառոն այդ ժամանակ հաղթանակած համարեց Միհրանի չեմպիոնության  վրա կատարված բոլոր խաղադրույքները:

Եվ ահա, Վիվառոն հանդես է գալիս հայ երկրպագուներին աջակցելու հերթական նախաձեռնությամբ: Ինչպես գիտեք, հունիսի 10-ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մեկնելու է Չեռնոգորիա, որտեղ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական խմբի շրջանակներում հանդիպելու է տեղի ընտրանու հետ: Վիվառոն որոշում է կայացրել 50%-ով ավելացնել այն խաղադրույքների գործակիցները, որոնք վերաբերում են Հայաստանի հավաքականի չոր հաշվով հաղթանակին: Օրինակ, եթե խաղադրույք է կատարվել 0:4 հաշվի վրա հօգուտ Հայաստանի հավաքականի, որի գործակիցը 201,00 էր, ապա այժմ այն դարձել է 302,00:

Վիվառոն հավատում է Հայաստանի ազգային հավաքականի ուժերին և միշտ մեր ֆուտբոլիստների հաղթանակին հավատացող երկրպագուների կողքին է:

Բոլոր գործակիցներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular