ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրիայի ընդդիմադիր ուժերը միջազգային կոալիցիոն ուժերի հետ սկսել են Ռաքքայի ազատագրման օպերացիան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սիրիայի ընդդիմադիր դեմոկրատական ուժերն այսօր սկսել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հիմնական «որջը» համարվող Ռաքքա քաղաքի ազատագրման օպերացիան։

Ինչպես հայտնում է Associated Press-ը, հղում անելով ընդդմիության պաշտոնական ներկայացուցիչ Թալալ Սիլոյին, գործողությունը իրականացվում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի ուղղորդմամբ։

Ներկա պահին քաղաքը շրջափակված է արևելքից, հյուսիսից և արևմուտքից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Միացյալ Նահանգները Ռաքքայի ազատագրման օպերացիայի համար մեծ քանակի զենք-զինամթերք է մատակարարել քրդական ջոկատներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular