ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դպրոցահասակ փոքրիկներին կտրամադրվեն շուրջ 10000 պայուսակներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, վերջին տարիներին ձևավորված բարի ավանդույթի համաձայն, համայնքային ենթակայության մանկապարտեզներն ավարտող դպրոցահասակ բոլոր երեխաները ստանում են դպրոցական  առաջին նվերները` պայուսակներ և գրենական պիտույքներ: Ըստ այդմ, այս տարի դպրոցահասակ փոքրիկներին Երևանի քաղաքապետարանի կողմից կտրամադրվեն շուրջ 10000 պայուսակներ՝ 16  անուն դպրոցական անհրաժեշտ պարագաներով: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը հայտնել է, որ Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ կազմակերպությունների կամավորների ներգրավմամբ արդեն իսկ նախապատրաստվել և վարչական շրջանների համապատասխան բաժիններին են փոխանցվել նախատեսված նվերները: Երեխաներն այդ պայուսակները կստանան առաջիկայում մանկապարտեզներում կազմակերպվող ավարտական հանդեսների ընթացքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular