ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իտալիայում եկեղեցուց գողացել են կաթոլիկ սրբի ուղեղը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անհայտ հանցագործները Իտալիայի Կաստելնուովո քաղաքի եկեղեցուց գողացել են 19-րդ դարում ապրած հոգևորական և մանկավարժ Իոանն Բոսկոյի ուղեղի հատվածները: Բոսկոն սրբադասվել է 1934 թվականին:

Վեստի.ռու-ն, հղում անելով Daily Mail-ին, գրում է, որ գողությունը կատարվել է հունիսի 2-ին: Ոստիկանությունը մտավախություն ունի, որ չարագործները կարող են ուղեղի դիմաց փրկագին պահանջել, կամ այն օգտագործել սատանիստական ծեսերում: Թուրինի արքեպիսկոպոսն արդեն դիմել է գողերին՝ կոչ անելով վերադարձենլ գողոնն առանց պայմանների:

Իոանն Բոսկոն ծնվել է Թուրինի մերձակայքում 1815 թվականին: Նա կյանքի ընթացքում հոգ է տարել անտուն երեխաների և երիտասարդության մասին, համարվել է ժամանակի ամենաառաջադեմ դաստիարակներից մեկը: 1854 թվականին երիտասարդներին օգնելու նպատակով հիմնել է սուրբ Ֆրանցիսկոս Սալսկու միությունը, որը հայտնի է նաև սալեզիանցիների օրդեն անունով: Մինչև 1888 թվականը սալեզիանական համակարգի հաստատությունները պատրաստել են ավելի քան 6 հազար սան աշխարհի 6 երկրում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular