ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայում նախկին պոռնոաստղը պատգամավորի թեկնածու է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Մեծերի համար ֆիլմերի» նախկին աստղ Էսթեր Կոյմանը, ով ավելի շատ հայտնի է Զառա Ուայթս անունով, Ֆրանսիայում այս ամիս կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող թեկնածուներից մեկն է: Ռիա նովոստին, հղում անելով  Parisien թերթին, գրում է, որ Կոյմանը 1990-ականներին լուսանկարվել է Playboy և Penthouse ամսագրերի  համար, նաև խաղացել է «թեժ ֆիլմերում» հիմնականում իտալացի հայտնի պոռնոաստղ Ռոկկո Սիֆֆրեդի  հետ:

Նա ներկայացնում է «Անկախ էկոլոգիական ալյանս» կուսակցությունը: Չնայած նրան, որ Կոյմանը քաղաքական պայքարին մասնակցում է իր իսկական անունով, նա մտադիր չէ հրաժարվել իր անցյալից:

«Իհարկե, ես չեմ ամաչում: Դա եղել է իմ կյանքի մի մասը: Ճիշտ է, այն արագ անցավ. երկու ծանր տարի 20 և 21 տարեկանների արանքում… Ինձ երբեմն ճանաչում են, բայց ավելի ու ավելի քիչ»,- ասել է դերասանուհին:

Կոյմանը քաղաքականության մեջ իրեն տեսնում է «կյանքի համար» պայքարող: Նա  ծրագրում է զբաղվել կենդանիների պաշտպանությամբ, նաև անտուն և աղքատ մարդկանց խնդիրներով:

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների քվեարկության առաջին փուլը կայանալու է հունիսի 11-ին, երկրորդ փուլը՝ հունիսի 18-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular