ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եվրո 2016». Ֆրանսիան կանգնեցրեց Իսլանդական ֆուրորը և դուրս եկավ կիսաեզրափակիչ

ՍՊՈՐՏ

«Եվրո 2016»-ի քառորդ եզրափակիչ հադիպումները ավարտվեցին: Վերջին մրցավեճը Ֆրանսիա-Իսլանդիա խաղն էր: «Արմենպրես»-ը հայտնում է, որ Ֆրանսիան հաղթել է խոշոր `5-2 հաշվով:

Թիմերը խաղադաշտ են դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.
Ֆրանսիա՝ Լյորիս, Էվրա, Գրիզման, Պայե, Ժիրու, Սիսոկո, Պոգբա, Մատյուիդի, Սանյա, Կոսելնի, Ումտիտի;

Իսլանդիա՝ Հալդորսոն, Սևարսոն, Ռ. Սիգուրդսոն, Գուդմունդսոն, Բյարնասոն, Սիգթորսոն, Ջ. Սիգուրդսոն, Արնասոն, Բոդվարսոն, Գունարսոն, Սկուլասոն:
Գլխավոր մրցավար` Բյորն Կուիպերս:

1-ին խաղակեսը սկսվեց և անցավ Ֆրանսիայի հավաքականի բացահայտ առավելությամբ: Ֆրանսիան, ի տարբերություն մյուս հանդիպումների, այս խաղում արագորեն կարողացավ ստանալ մեծ խաղային առավելություն: Թիմի բոլոր առաջատարներն այս հանդիպման առաջին կեսում իրենց բարձրության վրա էին: Ֆրանսիան խաղի հաշիվը բացեց հանդիպման արդեն 13-րդ րոպեին:

Օլիվյե Ժիրուն, խորքից ստանալով գնդակը, հիանալի գործեց տուգանային հրապարակում և կարողացավ առաջ մղել իր թիմին: Ֆրանսիան չբավարարվեց ձեռք բերածով և շարունակեց առաջ գնալ: 7 րոպե անց Պոլ Պոգբան գլխի գեղեցիկ հարվածոÕ ¾ կրկնապատկեց խաղի հաշիվը:

Ֆրանսիան արագորեն ստացավ 2 գնդակի առավելություն:

Իսլանդիան հաշվի տարբերությունը կարող էր կրճատել հանդիպման 24-րդ րոպեին: Նպաստովոր դիրքում գտնվող Բոդվարսոնին խանգարեց Ֆրանսիացի պաշտպանը:

Իսլանդիան չկարողացավ գրավել դարպասը, իսկ Ֆրանսիան պատասխանեց ջախջախումով: Խաղի 43-րդ րոպեին Դիմիտրի Պայեն հաշվի տարբերությունը դարձրեց խոշոր՝ 3-0: Անցավ ևս մեկ րոպե և Ֆրանսիան քարը քարի վրա չթողեց Իսլանդիայից: Այս անգամ արդեն 4-0. գոլի հեղինակն Անտուան Գրիզմանն էր: Խաղակեսն այդ հաշվով էլ ավարտվեց:

2-րդ խաղակեսը սկսվեց համեմատաբար հանդարտ տեմպով: Իսլանդիան իրեն հատուկ պատվով նետվեց գրոհների և կարողացավ խփել հեղինակության գնդակը: Խաղի 56-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կոլբեյն Սիգուրդսոնը: Իսլանդիան ոգևորվեց ձեռք բերածով և առաջ գնաց, սակայն արագորեն բաց թողեց հերթական գնդակը:

Օլիվյե Ժիրուն դուբլի հեղինակ դարձավ և հաշիվը դարձրեց 5-1: Իսլանդիայի պատվարժան ֆուտբոլը շարունակվեց նաև 2-րդ կեսի ավարտին: Խաղի 84-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Բիրկիր Բիարնասոնը և խաղի հաշիվը կրճատվեց`5-2: Հանդիպումն այդպես ել ավարտվեց: Իսլանդական հեքիաթը մոտեցավ իր ավարտին:
Ֆրանսիան, հաղթելով այս խաղում, դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Գերմանիայի հավաքականի հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular