ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ի փոխնախագահ. «Աշխարհի գլխավոր սպառնալիքները ահաբեկչությունը, Իրանը և Ռուսաստանն են»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը, հանդես գալով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստում /Atlantic Council/, հայտարարել է, որ ներկա պահին աշխարհի գլխավոր սպառնալիքները Ռուսաստանը, Իրանը և ահաբեկչությունն են։

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, նիստը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է YouTube-ում։

«Միջազգային սահմանները փակելու Ռուսաստանի և Մերձավոր Արևելքում իրավիճակն ապակայունացնելու Իրանի փորձերը, ինչպես նաև ահաբեկչության ամենախորը սպառնալիքները կարող են հարված հասցնել աշխարհին ցանկացած պահի և ցանկացած վայրում։ Կարծես թե աշխարհում այսօր ավելի վտանգավոր է դարձել»,-նշել է Փենսը։

Նա հավելել է, որ նոր հակառակորդների հայտնվելու հետ դաշինքը պետք է շարունակի զարգանալ, որպեսզի հակազդի այսօրվա ու վաղվա սպառնալիքներին։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular