Սերը չունի սկիզբ և վերջ, ինչպես աշխարհը.Հարութ Փամբուկչյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՁախ Հարութը այսօր մեկնեց Հայաստանից: Մեծ արտիստը Երևան էր ժամանել գրեթե մեկ ամիս առաջ:
Մայիսի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճում սիրո ու արվեստի տոն էր` «մեղավորը» և գլխավոր հերոսն էլ Հարութ Փամբուկչյանն էր: «Իմ կյանքը» խորագիրը կրող մենահամերգը տարիքային սահմանում չուներ, իրադարձությունը դահլիճ էր բերել բոլորին: Ոմանք հիշեցին իրենց առաջին համբույրը, իսկ մյուսները այդ նույն պահին նրա երգերի ներքո սիրահարվեցին կողքի աղջկան:
Լեգենդը հենց այսպիսին է, ոչ միայն հանդիսատեսի, այլև իր երիտասարդ գործընկերների համար: Մենահամերգի ընթացքում նրա կողքին էին՝ Ռազմիկ Ամյանը, Սիրուշոն, Քրիստինե Պեպելյանը և այլոք:
Թերևս մեր հանդիպումը սպասված էր համերգից հետո քննարկել, զրուցել: Մեծանուն երգիչը սիրով պատասխանեց Past.am-ի հարցաշարին:
-Դուք փայլեցիք ձեր կենդանի կատարումներով, ի տարբերություն երիտասարդ երգիչների: Որտեղի՞ց այդքան ուժ, էներգիա:
-Երբ արդեն բեմում էի, կարծես սիրո հզոր ալիք եկավ ինձ վրա, զգացի դա: Այնքան կենդանի շունչ ու սիրով լի աչքեր տեսա, որ կարծես ինչ որ գերբնական բան կատարվեց ինձ հետ: Երբ տխուր երգ էի երգում, նաև այդ թախիծն էի զգում, որ էլի գալիս էր դահլիճում ներկաներից:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: